Արտոյին վերջին անգամ երևի մեկ ամիս առաջ եմ տեսել. Արթուր Խաչատրյան

Արտոյին վերջին անգամ երևի մեկ ամիս առաջ եմ տեսել։ Հերթապահության էր։ Հրավիրեց ժենգյալով հաց ուտելու։ Ուշ էր, ինքն էլ վիրահատության պիտի մտներ։ Ազգականիս մատն էր վիրահատելու, որ հեռացնելու հարց չառաջանար։ Ասացի՝ մի ուրիշ անգամ։ Սուրճ խմեցինք ուղղակի։ Անտրամադիր էր, վիրավորված։ Առավոտյան քննչական էին կանչել՝ Արծրուն Մարգարյանի գործով։ Հնարավոր արտաշիրիմավորման մասին էր խոսում։ Պարբերաբար հիշատակում էր բեղավոր մեկի անունը (չասեմ ում), որը հիշատակվում էր Արծրուն Մարգարյանի ինքնասպանությունից հետո։ Մի տեսակ շատ հոգնած երևաց․․․ Այդքան մարդու կյանք էր փրկել։ Մահացավ ընդամենը 72 տարեկանում։ Լույսերի մեջ մնաս, ընկեր ջան․․․

Leave a Comment