Երուսաղեմի Հակոբյանց Միաբանությունն աջակցություն է հայտնել Կաթողիկոսին

Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց Միաբանությունն իր լիակաատար աջակցությունն է հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ «Սուրբ Պատարագների ընթացքում Վեհափառ Հայրապետի անվան հիշատակությունը նույն ժողովի սահմանած իրավական պահանջ է։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հայաստանի Սահմանադրության համաձայն ինքնակառավարվող կառույց է և բաժանված է պետությունից։ Ներկա կառավարության միջամտությունը Եկեղեցու գործունեությանը հակասում է սահմանադրական կարգին»,- նշված է հայտարարության մեջ։ Եկեղեցուն վերաբերող յուրաքանչյուր հարց պետք է լուծվի ըստ Եկեղեցու կանոնների։ Այդ կանոնների համաձայն՝ միակ մարմինը, որ իրավասու է քննարկելու և որոշումներ կայացնելու այս հարցերում, Ազգային-եկեղեցական ժողովն է։ Նրանք դիմում են Վեհափառ Հայրապետին՝ հրավիրելու արդեն երկար տարիներ նախատեսվող Ազգային-եկեղեցական ժողովը (Եպիսկոպոսական ժողովից առանձին), որպեսզի վերջինս հնարավորություն ունենա լուծելու Եկեղեցու […]

Leave a Comment