Նիգերիան չի բացառել BRICS-ին լիիրավ անդամակցության հայտ ներկայացնելը «իր ժամանակին»։ Այս մասին Դոհայի ֆորումում քննարկման ժամանակ հայտարարել է Նիգերիայի արտաքին գործերի նախարար Յուսուֆ Տուգգարը։
Նա ասել է, որ Նիգերիայի բնակչությունը 2050 թվականին կհասնի 400 միլիոնի, ինչը այն կդարձնի աշխարհի երրորդ ամենամեծ երկիրը։ «Հետևաբար, մենք ձգտում ենք ստեղծել որքան հնարավոր է շատ աշխատատեղեր և որքան հնարավոր է շատ մարդկանց ներգրավել միջին խավի մեջ։ Մենք չենք կարող դրան հասնել պարզապես գաղափարախոսական սկզբունքներին հետևելով։ Մենք պետք է կապեր հաստատենք որքան հնարավոր է շատ երկրների հետ»։
Ավելին, մենք շատ բան ունենք սովորելու BRICS-ի երկրներից, ինչպես նաև G20-ի շատ երկրներից, որոնց անդամներ լինելու համար մենք սկզբնապես նախատեսված էինք։ Ահա, թե ինչու մենք ձգտում ենք մասնակցել այնպիսի միավորումների, ինչպիսիք են BRICS-ը և G20-ը», – նշել է նախարարը։
Միաժամանակ նա խուսափել է ուղղակիորեն պատասխանել մոդերատորի այն հարցին, թե արդյոք Նիգերիան պետք է ակնկալի, որ առաջիկա տարիներին պաշտոնապես դիմի BRICS-ին լիիրավ անդամակցության համար։