Լիտվան չեղյալ է հայտարարել 145 ռուսաստանցիների բնակության թույլտվությունները

Լիտվայի իշխանությունները չեղյալ են հայտարարել 145 ռուս քաղաքացիների Ռուսաստան և Բելառուս մեկնելու համար տրված բնակության թույլտվությունները, հաղորդում է Sputnik Lithuania-ն՝ հղում անելով Լիտվայի միգրացիոն վարչությանը։

«Մայիսից սկսած՝ հանրապետության միգրացիայի վարչությունը կարող է չեղյալ համարել գործող բնակության թույլտվությունները, եթե Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի քաղաքացիները երեք ամսվա ընթացքում մեկից ավելի անգամ այցելել են իրենց երկրներ։

Դեկտեմբերի 5-ի դրությամբ՝ Լիտվայում 145 Ռուսաստանի քաղաքացիների ժամանակավոր բնակության թույլտվությունը չեղյալ է հայտարարվել «Սահմանափակող միջոցառումների մասին» օրենքով սահմանված ընթացակարգին համապատասխան»,-ասվում է գործակալության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ հղում անելով գերատեսչությանը։

Նշվում է, որ դեկտեմբերի սկզբի դրությամբ Լիտվայում բնակության թույլտվություն ուներ ընդամենը 185 հազարից ավելի մարդ։

Leave a Comment