Հոկտեմբերի 20-ին Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մեղադրանքով ևս 4 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Iravaban.net֊ը տեղեկանում է ՀՀ Քննչական կոմիտեից։
Նույն մեղադրանքով ձերբակալված են Արտյոմ Մկրտչյանը և Կարապետ Ղուկասյանը: Մյուս մեղադրյալի՝ Ավետիս Առաքելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, իսկ Վարդան Ղուկասյանի որդին կալանավորված է այլ մեղադրանքով։ Նրա և Վարդան Ղուկասյանի նկատմամբ օրերս նոր հանրային քրեական հետապնդում էր սկսվել դատական նիստի ավարտին հնչեցրած արտահայտությունների համար։
Հոկտեմբերի 20-ին, երբ իրավապահները փորձել էին ձերբակալել Վարդան Ղուկասյանի, Գյումրու քաղաքապետարանի մոտ էին հավաքվել հարյուրավոր քաղաքացիներ։ Նրանք փորձել էին կանխել քաղաքապետի ձերբակալությունը, Ինչի արդյունքում բախում էր տեղի ունեցել իրավապահների հետ։