Հիշատակելու ենք մեր Հայրապետի և թեմակալ առաջնորդի անունները․ Շիրակի թեմ

Շիրակի թեմը հայտարարություն է տարածել՝ կապված Նիկոլ Փաշինյանի՝ կիրակի Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցի այցելելու մտադրության հետ։ «‎‎‎Հայտարարում ենք, որ հիմա և միշտ, մեր կոչումին վայել, անշեղորեն կանոնական Սուրբ Պատարագ ենք մատուցելու և, մեր հավատարմությամբ առ Միածնաէջ Սուրբ Էջմիածին և նրա օրինավոր գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Սրբազնագույն Կաթողիկոս, հիշատակելու ենք մեր Հայրապետի և թեմակալ առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Միքայել Արք. Աջապահյանի անունները»‎,- նշված է հայտարության մեջ: Հայտարարության մեջ նշված է, որ եթե բացի Շիրակի թեմի հոգևորականներից, որևէ մեկը Շիրակի թեմի եկեղեցիներից մեկում և, մասնավորապես Սուրբ Յոթ Վերք եկեղեցում Պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է։ «‎Յոթ Վերքը հաղթահարել է թուրքական երկու օկուպացիա, […]

Leave a Comment