Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Հայկական լրատվամիջոցներում դեկտեմբերի 5-ից տարածվում է տեղեկություն, թե Ալբանիայի պետական կառավարման թվայնացման շրջանակում ստեղծված և արհեստական բանականության հիմքով գործող «Դիելլա» անունով նախարարը կասկածվում է կաշառք ստանալու մեջ և ձերբակալվել է։ «Դիելլան ձերբակալվել է մայրուղու շինարարության մրցույթի օպտիմալացման համար 14 բիթքոյն կաշառք ստանալու կասկածանքով»,- գրել է tert.am-ը՝ հղում անելով խորվաթական newsbar.hr կայքին։ Լուրը տարածել են նաև araratnews.am, news.am, tert.am, oragir.live և այլ լրատվամիջոցներ։ Մինչդեռ այս տեղեկությունը կեղծ է. newsbar.hr-ը կայքն ընդամենը հումորային պատմություն է հրապարակել։ Ի՞նչ լուրեր է տարածում սկզբնաղբյուր կայքը Դիելլա անունով ԱԲ-ին Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման ներկայացրել է 2025-ին։ Դիելլան, որը ալբաներենից թարգմանաբար նշանակում է արև, […]