Փաշինյանի իշխանության մնալու գլխավոր պատճառն ընդդիմության վատ պայքարը չէ․ Շարմազանով

Ընտրություններին ընդառաջ ակտիվացել են խորհրդարանական ընդդիմությանն ուղղված քննադատությունները․ Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը։

«Մի մասը քննադատում է մեզ Նիկոլին չհեռացնելու համար։

Մյուսներն ավելի հեռուն են գնում ու մեղադրում երկու ընդդիմադիր ուժերին իշխանափոխություն չցանկանալու համար։

Շարքային քաղաքացիներն իրավունք ունեն ու պետք է մեզնից պահանջեն ավելի արդյունավետ գործողություններ։

Բայց իրավունք ունե՞ն արդյոք մեզ մեղադրելու նրանք, ովքեր ոչինչ չեն արել Նիկոլին հեռացնելու համար։

Ո՞ւր էիք դուք, երբ Հանրապետականն ու ՀՅԴ-ն փողոցներից տուն չէին գնում:

Ո՞ւր էիք դուք, երբ մենք ձերբակալվում ու կալանավորվում էինք։

Ազնի՞վ եք արդյոք դուք, երբ «բոչկա» եք գլորում տարիներ շարունակ Նիկոլի ռեժիմի դեմ ազնիվ պայքարած, բայց դրական արդյունք չգրանցած ընդդիմության վրա։

2024-ի հուլիսից մեծ հանրահավաք ու անհնազանդության ակցիաներ չեն եղել։

Կազմակերպեիք, համախմբեիք, պայքարեիք…

Մենք էլ կգայինք, ձեզ կօժանդակեինք։

Նիկոլի իշխանության մնալու գլխավոր պատճառն ընդդիմության վատ պայքարը չէ։

Ինչպես ժամանակին նշել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ կառավարիչը մնում է իշխանության՝ նախևառաջ արտաքին ուժերի սատարման պատճառով։

Սա է գլխավոր պատճառը։

Եվ կարիք չկա թիրախավորելու խորհրդարանական ընդդիմությանը։

Դրանով մենք մեր ընդհանուր նպատակին ՝ իշխանափոխությանը, ոչ թե մոտենում ենք, այլ ավելի ենք հեռանում»,- գրել է նա։

 

Leave a Comment