ԱՄՆ–ն ակնկալում է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանները կբացվեն. դեսպան

https://arm.sputniknews.ru/20251206/amn-n-aknkalum-e-vor-turqiaji-ev-hajastani-mijev-sahmannery-kbacven-ankarajum-despan-96606776.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/06/96604587_0:35:1500:1160_1920x0_80_0_0_89451ea66f64bab965b565edb1cb2f42.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, թուրքիա, անկարա, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, ամն, դեսպան

հայաստան, թուրքիա, անկարա, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, ամն, դեսպան

Բաժանորդագրվել

Չնայած Երևանի ջանքերին՝ Անկարան ձգձգում է սահմանի բացումը՝ այդ հարցը կապելով Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման հետ։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն հույս ունի, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանները կբացվեն, հայտնում է թուրքական Anadolu պետական գործակալությունը՝ վկայակոչելով Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքին։

Հարավային Կովկասում Ռուսաստանին և Իրանին շրջանցող նախագծերը ձեռնտու չեն. ռուս դիվանագետ

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիան դիտարկում է Հայաստանի հետ ցամաքային սահմանի բացման հնարավորությունը առաջիկա վեց ամիսների ընթացքում: Թուրքական աղբյուրներն ավելի վաղ հայտարարել էին, որ թուրք-հայկական սահմանի բացումն ուղղակիորեն կախված է Բաքվի և Երևանի խաղաղ գործընթացի ընթացքից, կոնկրետ ժամկետների մասին խոսք չկա:

«Հիշեցնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված խաղաղության մասին՝ Թոմ Բարաքը նշել է, որ սպասվում է Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանների բացում», – գրում է գործակալությունը:

Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չունեն 1991 թվականից, իսկ երկրների միջև պետական սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։

2021 թվականի դեկտեմբերին կողմերը հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչներ են նշանակել։ 2022 թվականի մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում երկու երկրների արտգործնախարարները վերահաստատել են առանց նախապայմանների գործընթացն առաջ տանելու պատրաստակամությունը, որը նախատեսում է դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանների բացում։

Էրդողանը շարունակում է Ուկրաինայի հարցով շփումները Պուտինի և եվրոպական առաջնորդների հետ
2024 թվականի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում են ունեցել Նյու Յորքի «թուրքական տանը»՝ վերահաստատելով կարգավորման գործընթացը շարունակելու և դրան նոր թափ հաղորդելու մտադրությունը։ Մեկ տարի անց Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան, որտեղ «Մարգարա» սահմանային անցակետում հանդիպել է ՀՀ հատուկ ներկայացուցիչ, խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ:

Վեցերորդ հանդիպման ընթացքում ներկայացուցիչները քննարկել են կարգավորման առանցքային հարցեր, ներառյալ՝ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման արագացումը, մասնավորապես՝ սահմանի հատման կազմակերպման վերաբերյալ:

Leave a Comment