ԱՄՆ անվտանգության նոր ռազմավարության մեջ ներառվել է ՌԴ-ի հետ հարաբերությունների բարելավումը

Միացյալ Նահանգները ներկայացրել է ազգային անվտանգության ռազմավարություն, որը շեշտում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման և Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման կարևորությունը։

«Մեր գլոբալ քաղաքականությունը Եվրոպայում հիմնականում ենթադրում է Եվրոպայում կայունության պայմանների վերականգնում և Ռուսաստանի հետ ռազմավարական կայունության հաստատում»,-այս մասին նշված է փաստաթղթում:

Ռազմավարության մեջ նշվում է, որ Ուկրաինայում խաղաղության գործընթացը համապատասխանում է Միացյալ Նահանգների հիմնարար շահերին։

Վաշինգտոնը նաև մատնանշել է ԵՄ պաշտոնյաների հետ առկա անհամաձայնությունները, որոնք անիրատեսական հույսեր են կապում ռազմական գործողությունների շարունակման հետ և ոտնահարում են ժողովրդավարության հիմնարար սկզբունքները՝ ընդդիմությունը ճնշելու համար։

«Միացյալ Նահանգները կդիմադրի էլիտայի կողմից Եվրոպայում հիմնարար ազատությունների նկատմամբ հակաժողովրդավարական սահմանափակումներին»,-նշվում է տեքստում։

Միացյալ Նահանգները կարծում է, որ եվրոպացիների մեծ մասը խաղաղություն է ցանկանում, սակայն այդ ցանկությունը չի վերածվում քաղաքականության։ Երկիրը նաև կոչ է անում Բրյուսելին ստանձնել պաշտպանության հիմնական պատասխանատվությունը։

Leave a Comment