Հաղթանակը ծանր տրվեց Արտուշ Հովհաննիսյանին

Դեկտեմբեր 05,2025 23:30

Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 80 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանին առաջին հաղթանակը ծանր տրվեց Դուբայում ընթացող աշխարհի առաջնությունում։

Կամերունցի Բրանդոն  Նգոն Ա Նգոնի հետ մենամարտի մինչեւ վերջին ռաունդը կողային մրցավարների համակրանքը տարբեր էր։ Եւ միային եզրափակիչ գոնգից հետո հայտնի դարձավ, որ նրանք նախապատվությունը տվել են հայաստանցուն։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Leave a Comment