Այսպիսի ճղճիմ և հակաօրինական քայլերը բնորոշ են լեգիտիմությունն ու հանրային վստահությունը կորցրած, այլևս միայն ուժային կառույցներին ապավինող ռեժիմներին. Գառնիկ Դանիելյան

Գործընկեր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արգիշտի Գևորգյանի հետ ԱԱԾ մեկուսարանում այսօր տեսակցեցի Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:

🔷Ցավոք, տեսակցությունները փակ են նույն խցում գտնվող Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հետ:

🔷Սրբազան հայրերը հետևելով վերջին շրջանում կատարվող իրադարձություններին՝ շարունակում են վստահ լինել, որ մեր ինքնության, այդ թվում՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը դատապարտված է ձախողման:

🔷Վարչակարգի պարագլուխն անցնելով բոլոր սահմանները և վերազանցելով իր լիազորությունները՝ հիմա էլ ԱԱԾ-ի միջոցով է փորձում ստիպել հոգևորականներին, որպեսզի Պատարագի ժամանակ զեղչեն Վեհափառի անունը:

🔷Այսպիսի ճղճիմ և հակաօրինական քայլերը բնորոշ են լեգիտիմությունն ու հանրային վստահությունը կորցրած, այլևս միայն ուժային կառույցներին ապավինող ռեժիմներին:

🔷Նշեմ նաև, որ Եպիսկոպոսաց ժողովի նախօրեին՝ դեկտեմբերի 9-ին, դատարանը քննարկելու է Բագրատ Սրբազանի մասնակցության և խափանման միջոցի փոփոխման հարցը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Գառնիկ Դանիելյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment