
Գազայի հատվածում հակամարտության կողմերը և միջնորդները պայմանավորվել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինաթափման նախնական քայլերի շուրջ, այդ թվում՝ խմբավորման ծանր զինամթերքի առգրավման վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է «Al Arabia»՝ -ն հղում կատարելով աղբյուրներին։
«Ձեռք են բերվել պայմանավորվածություններ ՀԱՄԱՍ-ից ծանր սպառազինությունը առգրավելու նախնական քայլերի վերաբերյալ», – նշում են աղբյուրները: Նրանց տեղեկություններով՝ Պաղեստինյան խմբավորումը ԱՄՆ-ին հաստատել է, որ պատրաստ է հրաժարվել Գազայի հատվածի կառավարումից խաղաղ գործընթացի շրջանակներում: