Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Վարշավա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով 2025 թվականի դեկտեմբերի 10-11-ը կգործուղվի Լեհաստանի Հանրապետություն (Վարշավա):

Ժաննա Անդրեասյանի` Լեհաստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Լեհաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:






Կարդացեք նաև՝

Leave a Comment