Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը դեկտեմբերի 14-25-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ ծառայությունը։

Դեկտեմբերի 20-24-ը Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմն ընկերական մրցաշարի է մասնակցելու Երևանում։ Մրցակիցները լինելու են Վրաստանի, Մոլդովայի և Ղրղզստանի հավաքականները։

Դեկտեմբերի 21-ին Հայաստանի հավաքականը կխաղա Մոլդովայի հետ, դեկտեմբերի 22-ին՝ Ղրղզստանի, իսկ դեկտեմբերի 24-ին՝ Վրաստանի։

Հիշեցնենք, որ ֆուտզալի Հայաստանի հավաքականը պատրաստվում է 2026թ․ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին, որը կկայանա հունվարի 21-ից փետրվարի 7-ը Լատվիայում, Լիտվիայում և Սլովենիայում։ Խմբային փուլում հայ ֆուտզալիստների մրցակիցները կլինեն Ուկրաինան (hունվարի 22), Չեխիան (hունվարի 25) և Լիտվան (hունվարի 28)։

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի։

Leave a Comment