Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2025 թվականի դեկտեմբերի 8-12-ը ներառյալ կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)՝ «TRIPP» նախագծի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման աշխատանքները «Fieldfisher LLP» իրավաբանական ընկերության հետ իրականացնելու նպատակով։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է կառավարության e-gov.am կայքից։
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունից Կարեն Անդրեասյանը 2025 թվականի դեկտեմբերի 15-18-ը ներառյալ կմեկնի Նիդերլանդների Թագավորություն՝ Միջազգային արդարադատության դատարանում քննվող երկու գործերի շրջանակներում ընթացակարգային հարցերի վերաբերյալ տեսակետները ներկայացնելու նպատակով։
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները պետք է ներկայացնի վարչապետի աշխատակազմ և ՀՀ Արտաքին գործերի նախարարություն: