Սուր շնչառական որ վարակներն են ակտիվ այս փուլում

Սուր շնչառական վարակներն ակտիվ փուլում են: Շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի (H3N2) վիրուսը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով՝ ԿՐԿԻՆ հիշեցնում և հորդորում ենք. պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա/ամբուլատորիա։

Գրիպի դեմ պատվաստումը՝

Նվազեցնում է գրիպով հիվանդանալու հավանականությունը,

Կանխարգելում է հիվանդության բարդությունները:

Միաժամանակ.

Եթե հիվանդ եք, մնացե՛ք տանը

Հնարավորինս շա՛տ հեղուկներ օգտագործեք

Հաճախակի՛ օդափոխեք փակ տարածքները

Պահպանե՛ք հազի ու փռշտալու կանոնները

Մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ

Անհարկի մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ

Հագնվե՛ք եղանակին համահունչ

Leave a Comment