Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Տարբերելու համար հետապնդումը քաղաքական է, թե քրեական, բավարար է երկու հարցի պատասխան՝ ինչու և երբ:
Ընդ որում, ինչու հարցին կարող են տրվել բազմաթիվ մանիպուլատիվ պատասխաններ և շեղել հանրությանը: Երբ հարցի դեպքում ակնկալվող պատասխանը կատեգորիկ է լինելու և հնարավորություն չի ընձեռելու խուսափել ուղիղ պատասխանից:
Հետևաբար, միշտ տվեք այն հարցը, թե երբ սկսվեց հետապնդումը, և կստանանք Ձեզ հուզող հարցի պատասխանը:
Ուշադրություն հարցը. Ինչու 2018 թվականին տեղի ունեցածի (կամ չունեցածի) համար Արշակ սրբազանի դեմ քրեական հետապնդում հարուցվեց 2025 թվականին»: