Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորականին սուտ տեղեկություն տարածելը․ ՌԴ և Նոր Նախիջևանի թեմ

Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյա՛ն, անվայել է բարձրաստիճան  հոգևորականին սուտ տեղեկություններ տարածելը: Հանրային հեռուստաընկերությանը տված  հարցազրույցում նշում եք, թե Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի կայքը տեղադրել է 10 եպիսկոպոսի նկար՝ դավաճան գրությամբ: Սա զրպարտանք է: Պահանջում ենք ներկայացնել ապացուցող փաստ կամ հրապարակային հերքում: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի լրատվական բաժնի պատասխանատու Ալվարդ Նազարյանը։

«Ակնհայտ է, որ այժմ լծված եք մարդկանց մոլորեցնելու, հիմարացնելու, հակաեկեղեցական ձեր քայլերն արդարացնելու գործին, սակայն սպառված եք և ձախողված, քանի որ ստով եք առաջնորդվում, և այն դարձրել եք ձեր ապրելակերպը:

Այո, պիտի մեռնի սուտը, ուրացումը, որ ապրի Հայը, Հայաստանը և Հայոց Սուրբ Եկեղեցին՝ որպես ազգային հիմնասյուն, որին, ինչպես գրված է՝ «Ով  այս վեմին բախվի, կխորտակվի, և ում վրա ընկնի, կճզմի նրան» (Ղուկ. 20:18):

Զպարտանքով ու ստերով գործելաոճը հանրային վստահության դաշտում պարտված և դատապարտված է, ինչպես և դատապարտված են իշխանական փոքրիկ խմբակը և նրա հետ համագործակցող ուխտադրուժ, տիրադավ հոգևորականները»:

–00—ՅՄ

Leave a Comment