Մարսելի Դենիզ դեպարտամենտի զբոսայգու Հայկական այգում, Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն, Էքս-Մարսել-Պրովանս Մետրոպոլի նախագահ Մարտին Վասալը ընդունել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին:
Հանդիպմանը մասնակցել են նաև Սիլվեն Սուվեստրը, Մարին Պյուստորինոն, Ավրորա Բրյունայը, ինչպես նաև բազմաթիվ պաշտոնյաներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
«Սա մեզ համար հնարավորություն էր վերահաստատելու մեր բարեկամությունը Հայաստանի հետ։
Տարիներ շարունակ պայքար եմ մղել՝ պաշտպանելու հայ ժողովրդին, նրա վիրավոր հիշողությունը, նրա մշակույթը, նրա ազատությունը, նրա ճշմարտության ճանաչումը և նրա անվտանգությունը, մասնավորապես Արցախում։
Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայությունը մեզ կրկին հիշեցնում է, որ այս պայքարն արդար է, անհրաժեշտ է և պետք է շարունակվի», – ֆեյսբուքյան գրառմամբ նշել է Վալերի Բուայեն։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: