Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը և Հնդկաստանը համատեղ կաշխատեն համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու համար։
«Ես վստահ եմ, որ ապագայում մեր բարեկամությունը մեզ ուժ կտա լուծելու համաշխարհային խնդիրներն ու մարտահրավերները։ Եվ մենք, հուսով եմ, կդառնանք ավելի բարգավաճ ապագայի առաջնորդներ», – ասել է Մոդին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսում։