Ռեալը հրաժարվել է Մանչեսթեր Սիթիի աստղին ձեռք բերելու մտքից — Armsport.am

Մադրիդի «Ռեալը» հրաժարվել է «Մանչեսթեր Սիթիի» հենակետային կիսապաշտպան Ռոդրիին ձեռք բերելու մտքից։ Իսպանացի ֆուտբոլիստը դեռևս չի վերականգնել իր լավագույն մարզավիճակը անցյալ տարվա սեպտեմբերին խաչաձև կապանների վնասվածքից հետո։

El Nacional-ի հաղորդմամբ՝ կիսապաշտպանը չի միանա «Ռեալին», քանի որ «սերուցքայինները» սկսել են ուշադրությունը սևեռել երիտասարդ թեկնածուների վրա։ Նշվում է, որ այժմ մադրիդյան գրանդի համար հատուկ հետաքրքրություն են ներկայացնում անգլիական «Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Ադամ Ուորթոնը և նիդեռլանդական «ԱԶ Ալկմարի» կիսապաշտպան Քես Սմիթը։

Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան հսկան հատկապես հետաքրքրված է «Քրիսթալ Փելասից» Ադամ Ուորթոնով և «ԱԶ Ալկմարից» Քես Սմիթով։ Երկու խաղացողներն էլ ակումբի կողմից դիտարկվում են որպես ուժեղացում երկարաժամկետ հեռանկարի համար։

Transfermarkt-ը 21-ամյա Ուորթոնի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո, իսկ 19-ամյա Սմիթինը՝ 22 միլիոն եվրո։

Leave a Comment