ԲԴԽ-ն առաջարկում է Գուրգեն Քոթանջյանին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր

Iravaban.net-ը ուսումնասիրել է Բարձրագույն դատական խորհրդի թիվ ԲԴԽ-84–Ո-151 որոշումը, որով առաջարկվում է առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջին ատյանի այլ դատարանի դատավորին նշանակելու նպատակով թեկնածություն առաջարկելու վերաբերյալ։

ԲԴԽ-ն որոշումը կայացրել է` 2025 թվականի դեկտեմբերի 4-ին, դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջին ատյանի այլ դատարանի դատավորին նշանակելու վերաբերյալ հարցը։

Որոշումը կայացվել է  ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ և 119-րդ հոդվածներով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասի հիման վրա։

Որոշման բովանդակությունը                                                                                                                     

Հանրապետության նախագահին առաջարկել Գուրգեն Լևոնի Քոթանջյանի թեկնածությունը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար:

Ինչպես նաև, սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Գուրգեն Լևոնի Քոթանջյանի՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները համարել դադարած:

Որոշման ուժի մեջ մտնելը

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ Որոշումը ստորագրել է ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը։

 

Leave a Comment