Ծնվել է Լուսինե Թովմասյանի երրորդ երեխան – Home


Օրեր առաջ մոդել ու հաղորդավար Լուսինե Թովմասյանը եւ նրա ամուսինը՝ Արթուր Հովհաննիսյանն երրորդ անգամ ծնողներ դարձան։ Թովմասյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու պատմել, որ դեռ չեն կարող նրան դուրս գրել հիվանդանոցից։


«Իմ սիրունիկը լավ է, պարզապես դեռ մի քիչ փոքր է դուրս գրելու համար: Պետք է մի քիչ զինվենք համբերությամբ եւ սպասենք, որ քաշ հավաքի ու ավելի ուժեղանա:

Երբեք ոչինչ պետք չէ պլանավորել, ամեն ինչ լինում է ինչպես պետք է լինի»,- գրել է Թովմասյանը։

Զույգն արդեն միասին է 12 տարի ու եւս մեկ դուստր ու որդի ունի։

Leave a Comment