Վենս. Առաջիկա շաբաթներին հնարավոր են «լավ լուրեր» Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեյ Վենսը հույս է հայտնել, որ առաջիկա շաբաթներին «լավ լուրեր» կլինեն Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ։

«Կարծում եմ՝ լավ թե վատ, մենք մեծ առաջընթաց ենք գրանցել։ Բայց մենք դեռ լիովին չենք հասել դրան։ Կարծում եմ՝ կա հույս, որ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում այդ առումով լավ նորություններ կլինեն», – ասել է նա NBC News-ին տված հարցազրույցում։

Փոխնախագահը նաև հայտարարել է, որ ինքը և «ամբողջ Սպիտակ տունը» հիասթափված են, որ ուկրաինական ճգնաժամը դեռևս չի լուծվել։

«Մենք իսկապես հավատում էինք, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դա միլիոն անգամ ասել է, որ ամենահեշտը այս պատերազմը կլինի կարգավորել», – հավելել է Վենսը։

Leave a Comment