Մինչեւ դեկտեմբերի 7-ը` առանց տեղումների եղանակ — Հայաստանի Հանրային Ռադիո

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` դեկտեմբերի  5-6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը , 8-ին շրջանների զգալի մասում, 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:

Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Երեւանում եւս մինչեւ դեկտեմբերի 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Leave a Comment