🎥 Իտալիայի գավաթ․ Լացիոն Հռոմում հաղթեց «Միլանին»՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչում Հռոմի «Լացիոն» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ «Միլանի» նկատմամբ (1:0): «Արծիվների» կազմում հանդիպման միակ և հաղթական գոլը 80-րդ րոպեին խփեց թիմի ավագ Մատիա Ձագանի՝ դուրս բերելով «Լացիոյին» մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում հռոմեական ակումբը կհանդիպի «Բոլոնիային»։ Թիմերի միջև հանդիպումը կկայանա 2026 թվականի փետրվարի 4-ին։

🎥 Մոդրիչի նորամուտը, Լեաուի գոլն ու վնասվածքը․ Միլանը՝ Իտալիայի գավաթի 1/16 եզրափակիչում է

«Միլանը» սեփական հարկի տակ՝ «Սան Սիրո» (Ջուզեպպե Մեացցա) մարզադաշտում, Իտալիայի գավաթի 1/32 եզրափակիչում 2:0 հաշվով հաղթանակ տարավ Սերիա Բ-ում հանդես եկող «Բարիի» նկատմամբ։ Հանդիպումը սպասարկում էր մրցավար Ալբերտո Արենան։ 14-րդ րոպեին հարձակվող Ռաֆայել Լեաուն բացեց խաղի հաշիվը՝ գլխի հարվածով խփելով գոլ՝ պաշտպան Ֆիկայո Տոմորիի փոխանցումից հետո։ Սակայն ընդամենը չորս րոպե անց՝ 18-րդ րոպեին, Լեաուն վնասվածքի … Read more