Երևանում կինը դանակահարել է ամուսնուն․ ԶԼՄ – Armenia Today

Երևանում կինը դանակահարել է ամուսնուն, հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ կայքի՝ ժամը 19:50-ի սահմաններում Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 36-ամյա Նիկիտա Ի․-ն՝ «կրծքավանդակի ձախ կեսի 5-6-րդ միջկողային տարածության կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն արդեն պարզել են դեպքի վայրն ու ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ կասկածյալ կնոջը և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Leave a Comment