Հայաստանի ազգային հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը հայտնել է, որ իր հաճախորդի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական թիմերը և Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մի քանի ակումբները։
«Նաիրի նկատմամբ հետաքրքրություն կա Ռուսաստանի Պրեմիեր լիգայից և եվրոպական թիմերից, բայց ես չեմ կարող որևէ կոնկրետ ակումբ նշել», — ասել է Կլյուևը Match TV-ի հետ զրույցում։
Թիկնիզյանը միացել է «Ցրվենա Զվեզդային» 2025 թվականի ամռանը։ Հայ ֆուտբոլիստը բելգրադյան ակումբի կազմում մասնակցել է 21 խաղի բոլոր մրցաշարերում և կատարել 2 գոլային փոխանցում։