Հայաստանի որոշ հատվածներում անվտանգությամբ պայմանավորված՝ բեռնատարների մուտքը սահմանափակվում է

Շիրակի 1/68 շենքում տեղի ունեցած փլուզման, ինչպես նաև շինության հետագա փլուզումը կանխելու և հնարավոր վտանգները նվազագույնի հասցնելու նպատակով բեռնատարների մուտքը ժամանակավորապես արգելվում է հետևյալ ուղղություններով․

✔️Շիրակ–Արարատյան փողոցների խաչմերուկից դեպի Շիրակ–Շարուրի փողոցների խաչմերուկ (այդ թվում նաև՝ հետադարձ ուղղությամբ), Շենքի տեխնիկական վիճակից բխող հնարավոր ռիսկերից խուսափելու համար բեռնատարների վարորդներին հորդորում ենք նախապես շրջանցել Շիրակի փողոցը նաև՝

✔️Շիրակ–Հյուսիս–Հարավ ավտոմայրուղուց մուտք գործելիս,

✔️Արտաշիսյան–Բագրատունյաց փողոցների խաչմերուկից դեպի Արտաշիսյան–Շիրակ փողոցների խաչմերուկ երթևեկելիս։
Խնդրում ենք ցուցաբերել զգոնություն, պահպանել սահմանափակումները՝ ապահովելով տարածքի անվտանգությունը։

Leave a Comment