ՄՅՈւ-ն պատրաստ է ձմռանը ազատվել չորս խաղացողից․ հայտնի են անունները — Armsport.am

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաժանվել թիմի չորս խաղացողներից։ Այս մասին հայտնում է ESPN-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «կարմիր սատանաների» թիրախում են հայտնվել Կոբի Մեյնուն, Ջոշուա Զիրկզեն, Մանուել Ուգարտեն և Թայել Մալասիան։

Նշվում է, որ մանչեսթերյան ակումբը նշված խաղացողների վաճառքի միջոցով ցանկանում է միջոցներ հայթայթել այս ձմռանը կիսապաշտպանությունը հզորացնելու համար։ Սակայն իրավիճակը բարդանում է նրանով, որ ակումբի երեք խաղացողներ դեկտեմբերի կեսերին մեկնելու են Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը, և «Յունայթեդի» ղեկավարությունը չի ցանկանում ավելի թուլացնել Ամորիմի կազմը։

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում կայացած 14 տուրերից հետո Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը 21 միավորով գտնվում է 9-րդ տեղում։

Leave a Comment