Արշակ Սրբազանին վերագրվող հայտնի տեսագրությունը բացահայտ կեղծիք է․ փաստաբան


Հասարակություն


Ստացա Արշակ սրբազանին կալանավորելու միջնորդությունը և կից նյութերը։ Մանրամասներ է ներկայացրել փաստաբան Արսեն Բաբայան․

«Հենց այս նյութերի ուսումնասիրությունն ուղիղ հաստատում է, որ Արշակ սրբազանին վերագրվող հայտնի տեսագրությունը բացահայտ կեղծիք է:

Ասվածը հաստատվում է այն փաստով, թե ինչպես են փորձել ձևակերպել մեղադրանքի էությունը և կալանքի անհրաժեշտությունը»,- նշել է փաստաբանը։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Արշակ Սրբազանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։


Leave a Comment