Սա ոչ այլ ինչ է, քան պետական տեռոր՝ եկեղեցահալած քաղաքականությանն ընդդիմացողների նկատմամբ. Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հրապարակումը՝ Արշակ Սրբազանի ձերբակալության և իշխանության եկեղեցահալած քաղաքականության վերաբերյալ.

«Ինչպես հայտնի է, Ամենայն Հայոց կաթողիկոսը դեկտեմբերի 10-12-ը Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողով է հրավիրում:
Այս իրադարձությունից առաջ իշխանությունն անցել է ճնշումների: Քիչ առաջ Քննչական կոմիտեում ԱԱԾ կողմից Արշակ Սրբազանի կալանավորումը դրա վառ դրսևորումն է:

Սա հստակ քաղաքական հրահանգ է: Սրբազանը շինծու տեսանյութերի հրապարակումից հետո հայտնել էր, որ իր նկատմամբ ճնշումներ են գործադրվում:
Վարչակարգի պարագլխի հետ մի խումբ ուխտադրուժների հանդիպմանը հաջորդեց հայտարարություն, որտեղ Հայ եկեղեցու արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները հավատարմություն հայտնեցին Վեհափառին: Սա ևս հիստերիայի առիթ հանդիսացավ վարչակարգի պարագլխի համար:

Սրանք անգամ չեն զլանում ուժայիններին ծառայեցնել սեփական նենգ նպատակներին, ապօրինի հրահանգներին: Փաշինյանն այսօր խոստովանեց, որ Պատարագների ժամանակ կաթողիկոսի անունը չհնչեցնելու պահանջը փոխանցվում է ԱԱԾ աշխատակիցների միջոցով: Սա ոչ այլ ինչ է, քան պետական տեռոր: Օրվա բռնապետական ռեժիմը գործադրում է ահաբեկելու բոլոր միջոցները պետականաքանդ և եկեղեցահալած քաղաքականությանն ընդդիմացողների նկատմամբ: Աջակցությունս եմ հայտնում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին:
Վստահ եմ, որ Վեհափառ Հայրապետի առաջնորդությամբ մեր եկեղեցին հաղթահարելու է այս փորձությունը ևս»:

Leave a Comment