Մոսկվան քննադատել է Երևանին՝ ՄԽ փաստաթղթերի հրապարակման համար` անտեսել են էթիկայի նորմերը

Մոսկվան քննադատել է Երևանին՝ ՄԽ փաստաթղթերի  հրապարակման համար` անտեսել են էթիկայի նորմերը

4 դեկտեմբերի 2025 – 18:14 AMT

PanARMENIAN.Net – Երևանն հրապարակել է Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային նյութերը և պետությունների ղեկավարների նամակագրությունը՝ առանց նախապես համապատասխան կողմերի հետ համաձայնության, ինչը դիվանագիտական պրակտիկայում ընդունված «էթիկական նորմերի խախտում է»։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան ընդգծել է, որ ներկայացված նյութերը հերքում են այն թեզերը, որոնք վերջին շրջանում առաջ է քաշել պաշտոնական Երևանը, գրում է ՏԱՍՍ–ը։

«Հրապարակված ՄԱԿ–ի և ԵԱՀԿ‑ի փաստաթղթերը, որոնց մշակմանը և ընդունմանը Ռուսաստանը ակտիվորեն մասնակցել է, հաստատում են, որ մեր երկիրը՝ որպես ազգային միջնորդ և որպես Մինսկի խմբի համանախագահ, հստակորեն ձգտել է քաղաքական‑դիվանագիտական լուծման երեք տասնամյակների ընթացքում», — հայտարարել է նա։

Զախարովան ընդգծել է, որ ՌԴ դիրքորոշումը մշտապես հիմնված է եղել երկու հիմնական սկզբունքների՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի և Ղարաբաղի բնիկ տեղացի բնակչության իրավունքների ու շահերի ապահովման վրա, համահարթեցնելով դրանք միջազգային ճանաչված նորմերի եւ ստանդարտների հետ, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա հիշեցրել է 2021 թ. Մինսկի խմբի այդ ժամանակ համանախագահ, Իգոր Պոպովի հարցազրույցը։ Նրա խոսքով՝ Պոպովը, հիմնվելով կոնկրետ նյութերի վրա, հերքել է Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե ռուսական առաջարկներով, իբրեւ, Ադրբեջանին վերադարձվելու էին 7 շրջանները հենց այնպես, առանց Ղարաբաղի կարգավիճակի խնդրի լուծման։

Նրա խոսքով, նշված նյութերը քննարկվում էին արցախա–ադրբեջանական բանակցությունների ընթացքում դեռեւս 2018 թ. մայիսին իշխանափոխությունից առաջ։ Այդ ժամանակ ոչ մի կողմ բացարձակորեն չի մերժել փաստաթղթերը, սակայն դրանք նաև ամբողջությամբ չեն համաձայնեցվել։ Ըստ նրա՝ երկխոսությունը շարունակվել է կանոնավոր հիմունքներով մինչև 2018–2019 թթ., երբ «նոր հայկական վարչակազմը փաստացի դադարեցրել է առարկայական բանակցությունները»։

Զախարովան հիշեցրել է, որ այդ ժամանակ պաշտոնական Երևանը հնչեցրել է «Արցախը Հայաստանը է և վերջ» թեզը։

«Դրանք արվել են 2019 թ. մարտին և օգոստոսին Ստեփանակերտում, իսկ 2020 թ. աշնանը սկսվեց երկրորդ Ղարաբաղյան պատերազմը, որին հաջողվեց վերջ դնել միայն Ռուսաստանի ջանքերով և Ռուսաստանի նախագահի Վլադիմիր Պուտինի անձնական մասնակցությամբ»,– ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ այս ընթացքում փոխվել է բացառապես Երևանի դիրքորոշումը։ Միևնույն ժամանակ հիմնավորապես մոռացվել է 2020 թ. նոյեմբերին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած այն համաձայնությունը, որով նախատեսված էր Արցախի կարգավիճակի քննարկումը հետաձգել։

«Հրապարակված փաստաթղթերը, մեր կարծիքով, հստակ ցույց են տալիս, որ բանակցությունների տարբեր փուլերում եղել են իրական հնարավորություններ քաղաքական‑դիվանագիտա լուծման և տարածաշրջանի բնակչության շահերի հաշվի առնելու համար», — հայտարարել է Զախարովան։

Այպիսի հնարավորություններն իրականացնելու համար, նրա խոսքով, պահանջվում էր ռազմավարական տեսլական և երկու կողմերի քաղաքական կամք։

Կառավարության պաշտոնական կայքում տեղադրվել են փաստաթղթեր, որոնք վերաբերում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։

«Հրապարակվում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։ Տեղադրված են նաև հրապարակայնորեն հասանելի մի շարք փաստաթղթեր, որոնք ուղիղ առնչություն ունեն առաջին խումբ փաստաթղթերի հետ»,–ասվում է հրապարակման մեջ։

Leave a Comment