Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am հարթակում հրապարակված Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած նախագիծը, որով նախատեսվում է մի շարք մարզիկների ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։
Տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականը՝ համալրված կազմով, նախապատրաստվում է 2026 թվականին մասնակցել Քուվեյթում կայանալիք տափօղակով հոկեյի աշխարհի 4-րդ դիվիզիոնի առաջնությանը: Միջազգային մրցումներին հոկեյիստների մասնակցությունը տափօղակով հոկեյի զարգացման անբաժանելի մասն է: Տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալու նպատակով Հայաստանի հանրապետություն են հրավիրվել և Հայաստանի Հանրապետության նախագահի 2025 թվականի մայիսի 20-ի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 8 քաղաքացիների։
Ովքե՞ր կազատվեն ծառայությունից
Ծառայությունից կազատվեն հետևյալ ր մարզիկները
- Դավիթ Ռուդոլֆի Գրիգորյանին (ծնված` 1995 թվականի սեպտեմբերի 19-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն),
- Եվգենի Արմենի Լալայանցին(ծնված` 2003 թվականի փետրվարի 8-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն),
- Անդրեյ Վլադիմիրի Լեոնովին (ծնված` 1990 թվականի ապրիլի 6-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն),
- Մաքսիմ Վլադիմիրի Լեոնովին (ծնված` 1997 թվականի ապրիլի 25-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն,
- Ռուբեն Սուրենի Մովսեսյանին (ծնված` 1999 թվականի հուլիսի 22-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն),
- Սպարտակ Պարույրի Սավվատեևին (ծնված` 2005 թվականի նոյեմբերի 22-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն),
- Վլադիսլավ Միխայիլի Տեր-Ստեփանովին (ծնված` 2003 թվականի նոյեմբերի 1-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն),
- Սերգեյ Յուրիի Օգանեզովին (ծնված` 2003 թվականի հուլիսի 15-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն),
Վերը նշված մարզիկները հանդես են գալիս տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականի կազմում, մասնակցելու են տափօղակով հոկեյի ուսումնամարզական հավաքներին և միջազգային մրցումներին:
Իրավական հիմքը
Ծրագրի հիմնավորմամբ նշվում է՝ անհրաժեշտություն է առաջացել նշված մարզիկներին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2019թ․ փետրվարի 15-ի՝ «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2.1-ին ենթակետը:
«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
«Մի շարք մարզիկների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրից (կետ 4.8 «ՍՊՈՐՏ»):