
ՄԱԿ Անվտանգության խորհրդի պատվիրակությունը հինգշաբթի օրը ժամանել է Սիրիա և հանդիպել երկրի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ․ հաղորդում է «Sana» գործակալությունը։
Սիրիական լրատվամիջոցը հայտնել է, որ պատվիրակությունը ժամանել է առավոտյան՝ Լիբանանի և Սիրիայի միջև գտնվող Ջդեյդեթ Յաբուս սահմանային անցակետով և «նախատեսվում է հանդիպումներ անցկացնել մի շարք սիրիացի պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»։
Նշվում է, որ Պատվիրակությունը նաև այցելել է Դամասկոսի ծանր վնասված Ջոբար արվարձանը: Դիվանագետները ուրբաթ և շաբաթ օրերին կայցելեն հարևան Լիբանան:
Մինչ Միավորված ազգերի կազմակերպությունը աշխատում է Սիրիայում իր դիրքերը վերականգնելու ուղղությամբ, Անվտանգության խորհուրդը վերջերս չեղարկել է պատժամիջոցները «Ալ-Շարաա» խմբավորման դեմ, որի ուժերը գլխավորում են զինված ընդդիմության հարձակումը, որի արդյունքում անցյալ տարվա դեկտեմբերի 8-ին Ասադը տապալվել է, գրում է AFP-ն։
ՄԱԿ-ը կոչ է արել ներառական անցում կատարել բազմազգ և բազմակրոն երկրում՝ գրեթե 14 տարի տևած քաղաքացիական պատերազմից հետո: ՄԱԿ-ում Սլովենիայի դեսպան Սամուել Ժբոգարը երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «Սիրիա և Լիբանան կատարած այցը վեց տարվա ընթացքում Անվտանգության խորհրդի առաջին պաշտոնական այցն է Մերձավոր Արևելք և պատմության մեջ առաջին այցը դեպի Սիրիա»:
Այցելությունը տեղի է ունենում «տարածաշրջանի» և երկու երկրների համար վճռորոշ պահին, ասել է Զբոգարը՝ նշելով նոր կառավարության ջանքերը՝ Սիրիայում անցումային շրջանը հեշտացնելու և Լիբանանում Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև մեկ տարվա հրադադարը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը երեքշաբթի օրը հայտարարել է, որ «մենք մեծ հույս ունենք, որ այս այցը կամրապնդի ՄԱԿ-ի և Սիրիայի միջև երկխոսությունը»։