Բրիտանիան Հայաստանում առաջին ռեզիդենտ պաշտպանական կցորդն է նշանակել

«Բրիտանական դեսպանատունը ուրախ է հայտնել, որ մայոր Թոմաս Շորլանդ Բոլը նշանակվել է Հայաստանում բրիտանական առաջին ռեզիդենտ պաշտպանական կցորդ:

Այս պատմական քայլը արտացոլում է Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև գործընկերության աճող ամրությունը և նպաստելու է պաշտպանական և անվտանգության ոլորտներում համագործակցության հետագա խորացմանը», – նշված է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանություն ֆեյսբուքյան էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment