Ես ակնկալիք չունեմ, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին ունենա ինձ հավատարիմ կաթողիկոս. Նիկոլ Փաշինյան

Ո՞րն է ավելի մեծ մեղք՝ զավակ ունենալը, թե ուրիշների զավակներին կյանքից զրկելը՝ նման հարց ուղղեց լրագրողը Նիկոլ Փաշինյանին: Ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին՝ Փաշինյանը հետեւյալը նշեց. «Ես ակնկալիք չունեմ, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին ունենա ինձ հավատարիմ կաթողիկոս, ես ակնկալիք ունեմ, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին ունենա Աստծուն հավատարիմ կաթողիկոս, եւ դա է այն օրակարգը, որը ես հետապնդում եմ՝ որպես եկեղեցու հետեւորդ»:

Նրա ձեւակերպմամբ, նման խոցելիությունների արդյունքում օտարերկրյա հատուկ ծառայությունները կարող են մարդկանց հավաքագրել. «Դրանք ռիսկեր են, որոնք առնչվում են պետական անվտանգության հետ, եւ պետությունը պետք այդ ռիսկերի նկատմամբ շատ ուշադիր պետք է լինի»

Ճեպազրույցն ՝ ամբողջությամբ

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment