Այս մարդու մեջ իսպառ բացակայում է կարեկցանքն ու գթասրտությունը. iրավապաշտպանը՝ Փաշինյանի մասին

«Դժվար է գտնել մի երկիր, ուզում է բռնատիրական կամ ոչ ժողովրդավարական, որտեղ երկրի ղեկավարը այսքան արհամարանքով խոսի խոցելի խմբերի՝ ծայրահեղ աղքատության մեջ գտնվող ընտանիքների կամ թոշակառուների մասին, հաշվի նրանց կոպեկները և ինքը որոշի ինչպես ծախսել այդ կոպեկները»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի՝ հայտարարություններին։

Նա մեջբերել է Փաշինյանի խոսքը. «Ի՞նչ ենք ասում՝ ամսական 10 400 դրամով ավելացնենք թոշակները։ Բայց էդ գումարն ի՞նչ է անելու, ինչի վրա է ծախսելու… Հիմա ինչի՞ մենք մարդկանց տանք էդ փողը, որ ինքը չիմանա, թե էդ փողն ինչպե՞ս արդյունավետ օգտագործի»։

«Իսկ ինչ ես արել դու այս մարդկանց վիճակը բարելավելու համար։ Ոչինչ։ Քաղաքակիրթ աշխարհում առաջնահերթությունը ծերերի ու երեխաների պաշտպանությունն է։ Այս մարդու մեջ իսպառ բացակայում է կարեկցանքն ու գթասրտությունը, էլ չեմ ասում պարտավորությունը։ 17 տարի բամնտում անցկացրած Տիբեթի գուռուներից մեկին հարցնում են ինչ վտանգ էր զգում բանտում։ Նա պատասխանում է՝ վախենում էի կորցնել կարեկցանքս»,– նշել է Ալեքսանյանը։

Leave a Comment