Նոայի նախագահը Լեգիայի դեմ խաղից առաջ ուղերձով դիմել է երկրպագուներին — Armsport.am

Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ. մրցաշրջանի լիգայի փուլի վերջին` 6-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «Նոան» տանը կընդունի Վարշավայի «Լեգիային»։

Այդ կապակցությամբ «Նոայի» նախագահ Վարդգես Վարդանյանը հանդես է եկել հայտարարությամբ` դիմելով երկրպագուներին։

«Մեզ բախտ է ընձեռվել դառնալու հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին ակումբը, որը հնարավորություն կունենա, հաղթանակի դեպքում, դուրս գալ եվրոպական մրցաշարի փլեյ–օֆֆ փուլ։ Սա արդյունքն է մեր 2,5 տարվա աշխատանքի, մեր հավատի։

Այդ օրը մենք դաշտ ենք դուրս գալու պատերազմի․ մենք պատրաստ ենք կռվել դաշտում՝ այդ ուշ ժամին տրիբունաներից մեզ երկրպագող, ինչպես նաև հեռուստացույցի էկրաններից մեզ հետևող հայ ժողովրդի համար և, վերջապես, եռագույնի համար։

Սա պատմական պահ է բոլորիս համար։ Մենք լցված ենք հավատով։ Մենք վստահ ենք, որ մեր աշխատանքը մեզ դեռ շատ հաղթական պահեր է պարգևելու, և բոլոր հաղթանակները միասին ենք կերտելու։ Առա՛ջ, «Նոա»։ Առա՛ջ, Հայաստան»,- «Նոա» ՖԱ–ի նախագահ Վարդգես Վարդանյանի խոսքն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև հանդիպումը կկայանա դեկտեմբերի 11-ին, 21։45-ին։ 

Leave a Comment