Ես իմ անվտանգության հարցը առաջ չեմ քաշում, ես առաջ չեմ քաշում, պետության անվտանգության հարցը

Վարչապետը լրագրողների հետ ասուլիսում ընդգծեց, որ այնտեղ, որտեղ գնում է ՀՀ վարչապետը  և պետական պահպանության ենթակա ցանկացած անձ, այդ տեղը համարվում պետական պահպանության ենթակա օբյեկտ։ 

«Եթե ես որևէ եկեղեցի պետք է գնամ պատարագի, այդ պահից սկսած այդ տեղը համարվում է պետական պահպանության ենթակա օբյեկտ, և այնտեղ իրականացվում են գործողություններ»։

Վարչապետը հավելեց, որ եկեղեցում իրականացվում են անվտանգության գործողություններ, արվում են վերլուծություններ, մարդկանց մոտեցումների, իրենց հայացքների, ծայրահեղ կամ ոչ ծայրահեղ հայացքների անվտանգությունը ապահովելու համար։ Ոչ մի նորություն այստեղ չկա։

Պարոն վարչապետը ընդգծեց․ «Ես իմ անվտանգության հարցը առաջ չեմ քաշում, ես առաջ չեմ քաշում, պետության անվտանգության հարցը և այդ թվում այն քաղաքացիների անվտանգության հարցը, որոնք կարող են այդ պահին գտնվել այդտեղ, որովհետև այս հարցն էլ երբեմն ճիշտ ընկալում չունի»,-ասաց վարչապետը։

 

Leave a Comment