Վարչապետը հաստատել է Պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ հաստատել է Պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը:


«Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 13-ի N 1290-Ն որոշման N 1 հավելվածի 24-րդ կետը՝ 1. Հաստատել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը՝ համաձայն հավելվածի։ 2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի օգոստոսի 7-ի «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 908-Ա որոշումը»,- ասված է որոշման մեջ:


1. Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ


Արայիկ Հարությունյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար


Ռուբեն Սիմոնյան – ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ


Արթուր Մարտիրոսյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ


Խաչատուր Խաչիկյան – ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ


Կարեն Ղարիբյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ


2. Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ


Ալեքսանդր Եսայան – «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ (համաձայնությամբ)


Արմեն Ստեփանյան – Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն, ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)


Հովհաննես Վահրամյան – «Վեստա» ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)


Յուրի Աֆրիկյան – «Վեգա» խանութ-սրահների ցանցի հիմնադիր և գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)


Յուրի Աֆրիկյան – «Վեգա» խանութ-սրահների ցանցի հիմնադիր և գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)  Մեսրոպ Հակոբյան – «Յունիբանկ» ԲԲԸ-ի վարչության նախագահ (համաձայնությամբ)


3. Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ


Սեյրան Ավետիսյան – Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ալգորիթմական լեզուներ և ծրագրավորում ամբիոնի դոցենտ, տ.գ.թ


Կառլեն Բեգոյան – Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էլեկտրոնիկա, կենսաբժշկական և չափիչ համակարգերի ամբիոնի դոցենտ, տ. գ. թ.


Արմեն Հովհաննիսյան – Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լեռնային գործ և շրջակա միջավայրի պահպանության ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.դ.


Ոստանիկ Մարուխյան – Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջուկային անվտանգության վարժանքային տարածաշրջանային կենտրոնի տնօրեն, Ջերմաէներգետիկա և շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.թ.


Վազգեն Մելիքյան – Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.դ., ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ


4. Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ


Մարի Հովհաննիսյան – Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ուսանող


Գևորգ Զադոյան – Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ուսանող


Քրիստինա Թովմասյան – Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ինժեներական տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանող


Էրիկ Մովսեսյան – Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի ուսանող


Մանե Հայրապետյան – Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի ուսանող

Leave a Comment