Մտադիր ենք աշխատել ՀՀ-ի և Ադրբեջանի  հետ՝ տարածաշրջանային համագործակցության հնարավորություններն ընդլայնելու համար. ԱՄՆ Պետդեպ

Քաղաքականություն

04.12.2025 | 13:36

Ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ Կենտրոնական Ասիայի երկրները հետաքրքրված են հնարավորություններով, որոնք բացում են «Թրամփի ուղին» (TRIPP) և Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկարատև խաղաղությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունը՝ ի պատասխան ադրբեջանական AZERTAC-ի ամերիկյան բյուրոյի հարցման, որը վերաբերել է Կենտրոնական Ասիա-ԱՄՆ համագործակցության ձևաչափին (C5+1) Ադրբեջանի հնարավոր մասնակցությանը։

«Վաշինգտոնում C5+1 հանդիպումների ժամանակ մենք ընդգծել ենք Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը՝ տարածաշրջանային համագործակցության և բարգավաճման հնարավորություններն ընդլայնելու համար: Մենք մտադիր ենք համատեղ աշխատել՝ այդ հնարավորություններն առավելագույնս ընդլայնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ C5+1 տարածաշրջանային դիվանագիտական ​​հարթակը վերջերս նշել է 10-ամյակը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment