«Հայաստանի սահմանային պաշտպանությունը շուրջ 100 կմ ավելացել է. Ղարաբաղի 283 կմ-ին ավելացվել է Ադրբեջանի հետ սահմանը՝ Զոդից մինչև Մեղրի»,- ԱԺ-ում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Ըստ նրա, դրանից ելնելով պետք է որոշում ընդունել, թե ինչպիսինն է ազգային անվտանգության ռազմավարությունը և ՊՆ պետք է վերանայի պաշտպանական ռազմավարությունը, դրանից բխող հարցերով պետք է ինքն իր համալրման ամբողջ գործընթացը կազմակերպի։
Ինչ վերաբերում է ԶՈւ-ում ատեստացիային, Օհանյանն ասաց, որ ուժային տարբեր կառույցներին հենց այնպես հատկացրել են կամ բարձրացրել են աշխատավարձ. «Իսկ բանակում, սահմանում կանգնած զինվորին, ով ամենամեծ դժվարությունն է իր ուսերին կրում, ասում ենք գնացեք, քննություններ հանձնեք, իսկ այդ քննությունները հրամանատարական պատրաստության քննություններ են»:
Մանրամասն՝ տեսանյութում։