Զինված ուժերի վերաբերյալ որոշումներ ընդունվում են իրավիճակից ելնելով, բայց ազգային անվտանգության ռազմավարության բացակայության այս նոր իրավիճակի պայմաններում մի քիչ մտահոգիչ է։ Այս մասին այսօր հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Ատեստացիոն համակարգը անհավասար պայմաններ է ստեղծում բանակում։ Օրինակ, երկու համապատասխան պաշտոնների հրամանատարներից մեկը հանձնում է, մեկը չի հանձնում և չհանձնածի գումարտակը, օրինակ, ավելի լավ վիճակում է գտնվում։ Կամ հրամանատարը հանձնում է, բարձր աշխատավարձ է ստանում՝ չնսեմացնելով հրամանատարների իհարկե դերակատարությունը, բայց իր ենթականները, մանավանդ առաջին գծում գտնվող, պայմաններ չունեն, ժամանակ չունեն նախապատրաստվելու և պատրաստ չեն»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։