Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ Ուկրաինայի համար ամերիկյան զենք գնելու ՆԱՏՕ-ի ծրագրին մասնակցելու որոշումը «վաղաժամ» էր, հաղորդում է Bloomberg-ը։
«Եթե մենք համաձայնության հասնենք և մարտերը դադարեն, զենքն այլևս անհրաժեշտ չի լինի», – Տայանիի խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։
Նախարարը նաև ընդգծել է, որ զենքի փոխարեն «անհրաժեշտ կլինեն այլ բաներ, ինչպիսիք են անվտանգության երաշխիքները»։
Գործակալությունը նշում է, որ Տայանիի հայտարարությունը կարող է վկայել Իտալիայի կառավարության՝ Ուկրաինայի նկատմամբ ռազմավարության փոփոխության մասին։
Չնայած Իտալիայի՝ Կիևին աջակցությունն շարունակելու վերաբերյալ պնդումներին, Bloomberg-ը նշում է, որ Իտալիայի կառավարությունը դարձել է Եվրոպայում առաջինը, որը բացահայտ հայտարարել է, որ Ուկրաինային զենքի մատակարարումները «անտեղի» են։
Ավելի վաղ իտալական լրատվամիջոցները նշել էին, որ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցը հանվել է հաջորդ Նախարարների խորհրդի օրակարգից։