Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ը (2025թ.):

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  • Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,
  • Արաբկիրում՝ նոյեմբերի 26-30-ը և դեկտեմբերի 1-ին,
  • Շենգավիթում՝ նոյեմբերի 26-ին, 28-ին և դեկտեմբերի 1-ին,
  • Նոր Նորքում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  • Կենտրոնում՝ դեկտեմբերի 1-2-ը,
  • Արաբկիրում՝ նոյեմբերի 27-28-ը,
  • Շենգավիթում՝ նոյեմբերի 26-ին և դեկտեմբերի 2-ին,
  • Նոր Նորքում՝ դեկտեմբերի 1-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

Leave a Comment