Հայաստանի Հանրապետությունն ունի լրջագույն ձեռքբերում՝ ոչ ոքի գրպանում չէ․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունն ունի լրջագույն ձեռքբերում՝ ոչ ոքի գրպանում չէ․ այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի՝ Ղարաբաղի հարցի վերաբերյալ հարցին:

«Ինտուիտիվ սկսել ենք ինֆորմացիան ստանալ, մշակել, ստանալ, մշակել՝ մինչև այն կետը, որ հասկացել ենք՝ սա Ղարաբաղի հարցի մասին չէ, Ղարաբաղի հարց չկա, Ղարաբաղի հարցը լուծված է, հիմա հարցն է, թե Հայաստանն ում գրպանում պետք է լինի: Եվ մենք այսօր ունենք լրջագույն պատմական ձեռքբերում՝ Հայաստանի Հանրապետությունը ոչ մեկի գրպանում չէ: ՀՀ-ն պետություն է, քան երբևէ, անկախ է, քան երբևէ, ինքնիշխան է, քան երբևէ»,-ասաց Փաշինյանը:

Leave a Comment