«Ազատություն». Թուրքիան քննարկում է Հայաստանի հետ ցամաքային սահմանն առաջիկա վեց ամիսների ընթացքում վերաբացնելու հարցը, այս մասին իր աղբյուրներին հղում անելով գրում է Bloomberg-ը:
Թուրքիան քննարկում է Հայաստանի հետ ցամաքային սահմանն առաջիկա վեց ամիսների ընթացքում վերաբացելու հարցը, այս մասին իր աղբյուրներին հղում անելով՝ գրում է Bloomberg-ը:
Թերթը հավելում է, որ Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարություններից առայժմ մեկնաբանություն չեն ստացել:
Նախոր շաբաթ ՀՀ ԱԳՆ-ն հաղորդեց, որ Հայաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպել են սահմանի Ախուրիկ-Աքյաքա անցակետում և Գյումրիում: Անցկացվել է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերին հայտարարել էր, որ Թուրքիայի հետ Հայաստանի ծավալած դրական երկխոսությունը հույս է տալիս, որ առաջիկայում կարող ենք հայ-թուրքական սահմանի բացում ունենալ: