Ջրատարում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Արմինե Մկրտումյանի դին

Դեկտեմբերի 3-ին Արմավիրի մարզի Խորունք և Գրիբոյեդով համայնքների միջև ընկած դաշտամիջյան հատվածում՝ ջրատարում, հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Արմինե Մկրտումյանի դին։ Նշանակվել են փորձաքննություններ։

Հիշեցնենք՝ ՆԳՆ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում էր 1983 թվականին ծնված Արմինե Մկրտումյանը։

Leave a Comment